Թեև կառավարությունը մշտապես հայտարարում է, որ Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելուն ուղղված տարատեսակ ծրագրեր են իրականացնում, այդուհանդերձ, այդ ծրագրերից բոլոր արցախցիները չէ, որ օգտվում են։
Կառավարության ծրագրերից կարող են օգտվել նրանք, ովքեր բռնի տեղահանության հետևանքով գրանցվել են համապատասխան կենտրոններում։ Փոխարենը աջակցության ծրագրերը հասու չեն այն արցախցիներին, որոնք իրենց բնակավայրերը ստիպված են եղել լքել նախքան սեպտեմբերի 19-ը և շրջափակման պատճառով չեն կարողացել վերադառնալ Արցախ։
Այդպիսով, ստացվում է, որ ընտանիքի այն անդամները, որոնք մնացել են Արցախում ու բռնի տեղահանվել սեպտեմբերի 24-ին ու դանից հետո, ծրագրի շահառու են, մյուսները՝ ոչ։
Բռնի տեղահանված արցախահայերին տրամադրվող աջակցության մասին Sputnik Արմենիան զրուցել է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանի հետ։