Լուրեր, 13։00-ի թողարկումը

Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
Sputnik
▪️ Տիգրան Ավինյանը երդմնակալությամբ ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը։
«Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը՝ քննարկելու խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը»,- Բիշքեկում ԱՊՀ-ի անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Օրակարգում խաղաղության պայմանագիր պատրաստելն է, որպեսզի վերջնականապես վերջ դրվի այս երկարամյա հակամարտությանը»,- ասել է ՌԴ նախագահը։
▪️ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ ընդունել է «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը։
▪️ Ադրբեջանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում խոստացել է ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների մարդասիրական կարիքները։
▪️ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ նոր հանդիպման պայմանավորվածություն չկա, Sputnik Արմենիային հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
▪️ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ժամանակ ադրբեջանական կողմը խոստացել է ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների մարդասիրական կարիքները, անվտանգությունը և իրավունքները՝ անկախ նրանց էթնիկ պատկանելությունից:
▪️ Պաղեստինա-իսրայելյան ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր կամ Հայաստանի քաղաքացիներ չկան, հրթիռակոծություններից Երուսաղեմի հայկական եկեղեցին չի տուժել, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
▪️ Թուրքիայի նախագահ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Անկարան պատրաստ է միջնորդ հանդիսանալ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցում։
Մեկնաբան՝ Հովհաննես Շողիկյան