ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում երկու ավտոմեքենա են բախվել, ինչի հետևանքով վարորդներից մեկը տուժել է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Զ. Բ., ծնված 1997թ․) և «VAZ» (վարորդ՝ Հ. Ե., ծնված 1960թ․) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև վերջինս բախվել է կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենային»,–նշում են փրկարար ծառայությունից։
Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։