Սուրբ աթոռի նվիրակն ավարտում է առաքելությունը. Գարեգին Բ–ի հետ հրաժեշտի հանդիպում է եղել

Արքեպիսկոպոսը նշել է, որ հետագայում ևս կշարունակի առավելագույն չափով իր նպաստը բերել երկու եկեղեցիների եղբայրական փոխհարաբերությունների զորացմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սուրբ աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրի հետ։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի մամուլի ծառայությունը։
Սուրբ աթոռի առաքելական նվիրակը ավարտում է իր առաքելությունն Անդրկովկասում։
«Հայոց հովվապետն անդրադարձել է տարածաշրջանում առկա մարտահրավերներին, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության ու հումանիտար խնդիրներին։ Այս առնչությամբ Նորին սրբությունն իր շնորհակալությունը հայտնեց կաթոլիկ եկեղեցուն ներդրվող ջանքերի համար»,–նշվում է հաղորդագրությունում։
Իր հերթին արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրը նշել է, որ հետագայում ևս կշարունակի առավելագույն չափով իր նպաստը բերել երկու եկեղեցիների եղբայրական փոխհարաբերությունների զորացմանը:
Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պարոլինը Գյումրիում մասնակցել է խաղաղության աղոթքին
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման և Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների վերադարձման խնդիրներին։