Սա իմ մարզչական պարտությունն է, պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա. Պետրակով

Հավաքականի մարզիչն ընդգծել է, որ այսօր դեռ առավոտյան նախավարժանքին զգացել է, որ տղաների տրամադրվածությունը մի փոքր այն չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի տղաներից շատերը երևի մտածում էին, որ ուղղակի կարգի հաշվին կարող ենք հաղթել Լատվիային, իսկ Լատվիան կռիվ էր տալիս։ Եվրո-2024-ի ընտրական փուլի Լատվիա-Հայաստան հետխաղային ասուլիսում այսպես է մեկնաբանել Եվրո-2024-ի ընտրական փուլի 0-2 հաշվով պարտությունը։
«Շնորհավորում եմ մրցակցին արժանի հաղթանակի համար։ Կարծում եմ՝ սա իմ մարզչական պարտությունն է, պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Այսօր դեռ առավոտյան նախավարժանքին զգացի, որ տղաների տրամադրվածությունը մի փոքր այն չէ։ Երևի շատերը մտածում էին, որ ուղղակի կարգի հաշվին կարող ենք հաղթել նրանց, բայց չստացվեց»,–ասել է Պետրակովը։
Մարզիչն ընդգծել է, որ Լատվիան հավաքված էր խաղում, կռիվ էր տալիս, և այդ պարտությունը ամբողջովին իրեն է վերագրում։
Նշենք, որ Եվրո-2024-ի ընտրական փուլի հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի նոյեմբերի 11-ին: Այդ օրը հայ ֆուտբոլիստները Երևանում կհյուրընկալեն Ուելսի թիմին:
Իսկ հոկտեմբերի 17-ին Պետրակովն ու իր թիմը պետք է ընկերական խաղ անցկացնեն Հյուսիսային Մակեդոնիայի հետ:
Ովքե՞ր են հրավիրվել Հայաստանի ֆուտբոլի հավաքական. Պետրակովը հրապարակել է ցանկը