Պետրակովը հրապարակել է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի հետ խաղում

Արխիվային լուսանկար
Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լատվիա հանդիպումը կկայանա Ռիգայում հոկտեմբերի 12-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը Լատվիայի հետ Եվրոպայի 2024թ.առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի խաղում:
Ազգային թիմի մեկնարկային կազմում Ռիգայում խաղադաշտ դուրս կգան Oգնեն Չանչարևիչը, Նաիր Տիկնիզյանը, Ստյոպա Մկրտչյանը, Վարազդատ Հարոյանը, Գեորգի Հարությունյանը, Արտակ Դաշյանը, Ուգոչուկվու Իվուն, Էդուարդ Սպերցյանը, Տիգրան Բարսեղյանը, Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բալեկյանը:
Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լատվիա հանդիպումը կկայանա Ռիգայում հոկտեմբերի 12-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Խաղը սպասարկելու է Սլովակիայի մրցավարական բրիգադը ՝ Ռադե Օբրենովիչի գլխավորությամբ ։
Նշենք, որ ընտրական փուլի 6 տուրից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով G խմբում զբաղեցնում է երրորդ տեղը: