ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Իսիկ Կուլում ՀԱՊԿ–ի «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունների շրջանակում առաջին անգամ ռազմանավեր են գործարկվել։ Այս մասին հայտնում է կազմակերպության քարտուղարության մամուլի ծառայությունը։
Ափամերձ ջրատարածքի պարեկությանը ջրային շրջանի պահպանության նավերի խմբից 6 նավ է ներգրավել, այդ թվում` ՌՎԿ-1328 «Փոխծովակալ Թեմիրով» ջրասույզ նավը։
Զորավարժությունների սցենարի համաձայն` «ահաբեկիչները» զավթել են ռադիոակտիվ թափոններով և անձնակազմով բեռնանավը։ Որոշվել էր նավն ազատագրել ՌԴ ԶՈւ նավերի փոխգործակցությամբ ղրղզական հատուկ նշանակության զորքերի օգնությամբ։
Այն բանից հետո, երբ «զավթած» նավը հարկադրաբար կանգնեցվել է, հատուկջոկատայինները Մի-8 ՄՏՎ ուղղաթիռներից ճոպանով իջել են դրա վրա։ Զինծառայողներին քողարկում էր Ղազախստանի ԶՈւ Մի-17 ուղղաթիռը։
Հայաստանը զորավարժություններին չի մասնակցում։