Իրանն առաջարկում է իր տարածքն օգտագործել ՌԴ–ից հացահատիկ արտահանելու համար

Հացահատիկ
Ռոհանին ափսոսանք է հայտնել, որ ՌԴ-ն ու Իրանն այդ ուղղությամբ մի փոքր դանդաղ են աշխատում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Թեհրանը Մոսկվային առաջարկում է իրանական տարածքը որպես անվտանգ միջանցք օգտագործել ռուսական հացահատիկը երրորդ երկրներ արտահանելու համար։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար Սեյեդ Ալի Ռոհանին։
«Իրանը կարող է ոչ միայն հացահատիկ ներկրել Ռուսաստանից սեփական կարիքները բավարարելու համար, այլև իր տարածքը որպես միջանցք տրամադրել ռուսական հացահատիկը երրորդ երկրներ արտահանելու համար ։ Ռուսական կողմը կարող է հույս դնել Իրանի վրա՝ որպես հուսալի և երկարաժամկետ գործընկերոջ», - հայտարարել է Ռոհանին։
Փոխնախարարը միաժամանակ նշել է, որ այդ հնարավորությունը Մոսկվան դեռ չի օգտագործել։ Իրանցի պաշտոնյայի գնահատմամբ՝ Ուկրաինայի հակամարտությունը և ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները իրանական երթուղին գործնականում դարձրել են անվտանգ և այլընտրանքային ուղի ռուսական հացահատիկի արտահանման համար:
Ռոհանին ափսոսանք է հայտնել, որ ՌԴ-ն ու Իրանն այդ ուղղությամբ մի փոքր դանդաղեն աշխատում:
ՄԱԿ գլխավոր քարտուղարը լծակ չունի հացահատիկի գործարքի խնդիրները լուծելու համար. Նեբենզյա