ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը տարածաշրջանի անվտանգային հարցեր է քննարկել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ անվտանգության խորհուրդը։
«Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային խնդիրներին և կայունության պահպանմանն առնչվող հարցերին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները:
Հիշեցնենք, որ Կլաարը Հայաստանում էր նաև սեպտեմբերի 22–ին։ Արցախում տիրող հումանիտար ծանր իրավիճակն ու հայ–ադրբեջանական սահմանային հարցերը նա քննարկել էր ինչպես Արմեն Գրիգորյանի, այնպես էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ պաշտպանության նախարար ՍուրենՊապիկյանի հետ։