Գազայում ավելի քան 2,5 հազար տուն ոչնչացվել է կամ պիտանի չէ բնակության համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ առնվազն 88 կրթական հաստատություն ենթարկվել է հարվածների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Գազայի հատվածում ավելի քան 2,5 հազար տուն այնքան է վնասվել, որ դրանցում անհնար է ապրել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գազայում ավելի քան 2,5 հազար տուն ավերվել կամ լրջորեն վնասվել է և պիտանի չէ բնակության համար։ Մինչդեռ մոտ 23 հազար այլ տներ չափավոր կամ աննշան են վնասվել», - ասել է նա։
Դյուժարիկը նաև նշել է, որ առնվազն 88 կրթական հաստատություն ենթարկվել է հարվածների:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Նեթանյահուն օդուժի հարվածի կադրեր է հրապարակել և կոչ է արել շարունակել ամբողջ ուժով