▪️ Հայաստանը միջազգային, այդ թվում՝ ֆինանսական աջակցության կարիք ունի՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնելու համար, կառավարության այսօրվա նիստում արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
▪️ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները, որոնց մասնակցելու նպատակով Հաագա է մեկնել Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը։
▪️ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հրատապ ընթացակարգով քննարկվում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հարցը։
▪️ Բիշքեկում անցկացվում է ԱՊՀ-ի անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստը, որին Հայաստանից մասնակցում է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
▪️ Ռուսաստանը ԱՊՀ երկրներին կփոխանցի 110 անցանկալի օտարերկրյա ՀԿ-ների ցուցակը, որոնք վտանգ են ներկայացնում պետության համար, ասել է Պետդումայի՝ արտաքին միջամտության հետաքննության ներկայացուցիչ Պիսկարևը:
▪️ Թեհրանը Մոսկվային առաջարկում է իրանական տարածքը որպես անվտանգ միջանցք օգտագործել ռուսական հացահատիկը երրորդ երկրներ արտահանելու համար, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար Սեյեդ Ալի Ռոհանին։
▪️ Բելգորոդի մերձակայքում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուի հարվածից վիրավորվել են Sputnik-ի աֆղանական խմբագրության լրագրող, 29-ամյա Խայբար Ակիֆին ու նրա կինը, իսկ նրանց 4 տարեկան դուստրը զոհվել է։
Մեկնաբան՝ Հովհաննես Շողիկյան