Լուրեր

Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
Sputnik
▪️ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները, որոնց մասնակցելու նպատակով Հաագա է մեկնել Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը։
▪️«Լեռնային Ղարաբաղի հայերի արտագաղթի պատճառը Ադրբեջանի ռազմական գործողություններն են և Լաչինի միջանցքի շրջափակումը». ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ 34 երկրների հայտարարության մեջ նաև նշվում է, որ երկրները «խորապես մտահոգված են» վերջին շաբաթների ընթացքում Լեռնային Ղարաբաղից մարդկանց արտահոսքով։
▪️Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում կպահանջի ընդունել բանաձև, որը պայմաններ կստեղծի Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի համար, ելույթ ունենալով Ֆրանսիայի Սենատում, հայտարարել է արտգործնախարար Կատրին Կոլոննան։
▪️Լեռնային Ղարաբաղի զինաթափման ու զինված կազմավորումների լուծարման պատճառով սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում ռուսական խաղաղապահների վեց և 15 ժամանակավոր դիտակետեր են ապամոնտաժվել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
▪️Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ-ի անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստը, որին Հայաստանից մասնակցում է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
▪️Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանքի տակ կմնա ևս 3 ամիս։
Մեկնաբան՝ Հովհաննես Շողիկյան