Ուկրաինան ԱՄՆ-ից 1,15 մլրդ դոլար է ստացել Համաշխարհային բանկի հիմնադրամի միջոցով

Կիև
Համաշխարհային բանկի ծրագրի նպատակը պետական բյուջեի ծախսերի մասնակի փոխհատուցումն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինան ԱՄՆ-ից 1,15 մլրդ դոլար դրամաշնորհ է ստացել պետական բյուջեի ծախսերը ֆինանսավորելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, հայտնել Է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը։
«Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ուկրաինայի պետական բյուջե է ստացվել Ամերիկայի Միացյալ Նահանգներից 1,15 մլրդ դոլարի չափով դրամաշնորհ՝ Համաշխարհային բանկի դոնորների նպատակային հիմնադրամի միջոցով», - ասված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունում։
Միջոցները Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակում հինգերորդ լրացուցիչ ֆինանսավորման մաս են կազմում: Նախագծի նպատակը պետական բյուջեի ծախսերի մասնակի փոխհատուցումն է:
Գերատեսչության պնդմամբ՝ օտարերկրյա ֆինանսավորումն ուղղվում է սոցիալական և հումանիտար ոլորտներին։
Նախարարությունը նշել է, որ Ուկրաինան այս տարի ԱՄՆ-ից արդեն 10,9 միլիարդ դոլար բյուջետային աջակցություն է ստացել (դրամաշնորհների տեսքով):
Զելենսկին սկսում է հոգնեցնել ԱՄՆ-ին և Եվրոպային, նա զգում է դա և սկսում է շտապել. Պեսկով