ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Արտերկրում դժվարին իրավիճակում հայտնված ՌԴ քաղաքացիների հայրենիք վերադառնալու մեխանիզմը բավականաչափ մշակված չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան՝ Պետդումայի փոխնախագահ Իրինա Յարովայի հետ հանդիպմանը։
«ՌԴ վերադառնալու դժվարություններին առնչվող դիմումների մեծ մասը կապված Է Ուկրաինայի հետ։ Թեև ասեմ, որ այսօր Հայաստանում և Իսրայելում տեղի ունեցող իրադարձությունները խոսում են այն մասին, որ մեզ համար շատ դժվար է վերադարձնել մեր հայրենակիցներին, այստեղ այնքան էլ մշակված չեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցների վերադարձի մեխանիզմները», - ասել է Մոսկալկովան։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի մասով առաջացած դժվարություններին, նա նշել է, որ մարդիկ ուղիղ սահմանով ՌԴ վերադառնալում հնարավորություն չունեն, միայն այլ երկրներով։ Թե ինչ դժվարությունների են բախվել ՌԴ քաղաքացիները այլ երկրներից վերադառնալիս, պաշտպանը չի հստակեցրել։