Նորմալ գործընթաց է. Պեսկովը` ռուսաստանցի աստղերի և միլիարդատերերի վերադարձի մասին

Դմիտրի Պեսկով
Պետդումայի պատգամավոր Սուլթան Համզաևն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկայում ՌԴ կվերադառնան շոու բիզնեսի բոլոր աստղերն ու միլիարդատերերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի ցանկացել մեկնաբանել Պետդումայի պատգամավոր Սուլթան Համզաևի` ՌԴ–ից մեկնած միլիարդատերերի և շոու բիզնեսի աստղերի շուտափույթ վերադարձի մասին հայտարարությունը` նշելով, որ բոլոր երկրների համար դա նորմալ գործընթաց է։
Պետդումայի պատգամավոր Սուլթան Համզաևը կանխատեսել էր, որ Ռուսաստանից հեռացած բոլոր միլիարդատերերն ու շոու բիզնեսի աստղերը շուտով կվերադառնան, քանի որ Եվրոպայում և Իսրայելում նրանք որևէ մեկին պետք չեն։
«Ինչ–որ մեկը պետք է, ինչ–որ մեկը պետք չէ, ինչ–որ մեկը կվերադառնա այսօր, մյուսը` վաղը, դա նորմալ գործընթաց է բոլոր երկրների, բոլոր ազգերի, այդ թվում` մեզ համար», – ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ գործարար Միխայիլ Ֆրիդմանը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայից Իսրայել է տեղափոխվել, բայց էսկալացիայի պատճառով մեկնել է Մոսկվա։ Ավելի ուշ Պեսկովը լրագրողներին ասել էր, որ Ֆրիդմանի վերադառնալու մեջ որևէ արտասովոր բան չկա, քանի որ նա ՌԴ քաղաքացի է։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Նեթանյահուն օդուժի հարվածի կադրեր է հրապարակել և կոչ է արել շարունակել ամբողջ ուժով