ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտի ասուլիսների սրահում կայացավ է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և պաշտպան Ստյոպա Մկրտչյանի մամուլի ասուլիսը։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նշեց, որ հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո խոսել է թիմի նպատակների մասին։ «Մենք խաղում ենք և ձգտում ենք հասնել առավելագույնի յուրաքանչյուր մրցակցությունում։ Բայց գլխավոր նպատակը, իհարկե, Եվրո-2024-ի եզրափակիչ փուլին մասնակցելն է», - նշեց մարզիչը։
Անդրադառնալով վաղը կայանալիք Լատվիա-Հայաստան հանդիպմանը՝ Պետրակովը հավելեց․ «Անկախ ամեն ինչից, մեզ վաղը շատ դժվարին խաղ է սպասվում։ Երևանում էլ մենք մեծ դժվարությամբ հաղթանակի հասակ լատվիացիների նկատմամբ։ Ինչ վերաբերվում է Էդգար Սևիկյանին, ապա ես նրանից գոհ եմ, ամեն ինչ շատ լավ հասկանում է և գիտակցում է, թե ինչ խաղաոճ ենք մենք ընտրել»։
Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանն էլ լրագրողների հետ կիսվեց վաղվա իր սպասելիքներից․
«Մենք մտածում ենք միայն հաղթանակի և երեք միավորի մասին։ Թիմում շատ լավ մթնոլորտ է, և մենք մտածում ենք միայն Գերմանիա մեկնելու մասին, որտեղ անցկացվելու է 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Մրցակցին հարգում ենք, բարձրահասակ ու ֆիզիկական լավ պատրաստված թիմ է Լատվիայի հավաքականը։ Հեշտ չի լինելու, բայց նպատակը մեկն է՝ հաղթանակ», - ասեց Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ ընտրական խմբում ներկա դրությամբ երկիշխանություն է։ Խորվաթիայի և Թուրքիայի հավաքականները վաստակել են 10-ական միավոր, բայց խորվաթները մեկ խաղ պակաս են անցկացրել։ Հայաստանի և Ուելսի հավաքականները ունեն 7-ական միավոր, իսկ Լատվիայի ընտրանին միավոր չի վաստակել։