ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնին։
Ինչ վերաբերում է ՀՀ ավտոճանապարհներին, ապա դրանք բաց են բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Հիշեցնենք` ռուս-վրացական սահմանին գտնվող Հյուսիսային Օսեթիայի «Վերին Լարս» ավտոմոբիլային անցակետը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ամենածանրաբեռնված անցակետն է։
Այս տարվա մայիսին Վերին Լարսում երթևեկության 25 գոտիներին ավելացել է 11 նոր գոտի, իսկ հունիսի 15-ին գործարկվել է ևս երեքը: