Կիևյան ռեժիմին սատարողների հետ մեր ճանապարհները բաժանվում են. Պեսկովը` ռելոկանտների մասին

Ռուսաստանը մնում է այն ռելոկանտների հայրենիքը, որոնք վառ արտահայտված հակառուսական դիրքորոշում չեն զբաղեցրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «իրենց ճանապարհները» բաժանվում են այն ռելոկանտների հետ, որոնք հակառուսական դիրքորոշում են զբաղեցրել։ Այս մասին նա ասել է լրագրողներին։
Խաղաղապահների հարցը Երևանի հետ չի քննարկվել. Պեսկով
Ավելի վաղ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը լիագումար նիստի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանից մեկնած այն ռելոկանտներին, որոնք ստոր արարքներ են կատարել` ուրախանալով ՌԴ տարածքի գնդակոծությամբ, հաղթանակ մաղթելով նացիստական արյունալի կիևյան ռեժիմին, Ռուսաստանում ոչ միայն չեն սպասում, այլև եթե նրանք վերադառնան, նրանց համար «Մագադանն ապահովված է»։
«Դումայի խոսնակը խոսում էր նրանց մասին, ովքեր վառ արտահայտված հակառուսական դիրքորոշում են զբաղեցրել, սատարել կիևյան ռեժիմը։ Այո, իսկապես, այդ մարդկանց հետ մեր ճանապարհները բաժանվում են»,– ասել է Պեսկովը։
Նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանից մեկնածների ճմշող մեծամասնությունը նրանք են, ովքեր ազատորեն ընտրում են` որտեղ ապրել այս պահին։ Ռուսաստանը շարունակում է մնալ այդ մարդկանց հայրենիքը և սպասում է նրանց։
Նորմալ գործընթաց է. Պեսկովը` ռուսաստանցի աստղերի և միլիարդատերերի վերադարձի մասին