Ջերմուկ քաղաքի մոտ երկրաշարժ է գրանցվել

Ջերմուկ
Երկրաշարժը զգացվել է Ջերմուկ քաղաքում, Գնդեվազ, Կեչուտ և Կարճաղբյուր գյուղերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Ժամը 16:00-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Ջերմուկ քաղաքից 18 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ»,– ասված է հաղորդագրությունում:
Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գնդեվազ և Կեչուտ գյուղերում, 2 բալ ուժգնությամբ` Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում։