ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և զրուցել է Արցախից բռնի տեղահանված դպրոցականների հետ

Օլիվիե Դըկոտինյին այցելել է Արարատի մարզի դպրոցներից մեկը
Դեսպանը ֆրանսերեն գրքեր և ուսումնաօժանդակ նյութեր է նվիրել դպրոցին՝ ֆրանսերենի ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Արարատի մարզի դպրոցներից մեկը և հանդիպել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցականներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմը։
Օլիվիե Դըկոտինյին այցելել է Արարատի մարզի դպրոցներից մեկը
«Օլիվիե Դըկոտինյին Արարատի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի Շահումյանի Ա. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց: Դպրոցում դեսպանը նաև հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և իրենց կրթությունը վերոնշյալ ուսումնական հաստատությունում շարունակող դպրոցականների հետ և զրուցել նրանց հետ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Այցի ընթացքում քննարկվել են ֆրանսերենի ուսուցման հետ կապված մի շարք հարցեր:
Ներկաները մասնակցել են դպրոցի ֆրանսերենի խմբակի կազմակերպած միջոցառմանը։ Դեսպանը նաև ֆրանսերեն գրքեր և ուսումնաօժանդակ նյութեր է նվիրել դպրոցին՝ ֆրանսերենի ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
Օլիվիե Դըկոտինյին այցելել է Արարատի մարզի դպրոցներից մեկը