Հայաստանի հավաքականի պաշտպանն ու նորեկը ճանաչվել են իրենց ակումբների լավագույն ֆուտբոլիստ

Նաիր Տիկնիզյան. Արխիվային լուսանկար
Նաիրա Տիկնիզյանի օգտին քվեարկել է երկրպագուների 55,2 տոկոսը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է «Լոկոմոտիվի» սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է մոսկովյան ակումբի կայքը։
Տիկնիզյանի օգտին քվեարկել է երկրպագուների 55,2 տոկոսը (6368 մարդ): Պաշտպանն անցած ամիս անցկացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երեք և Ռուսաստանի գավաթի մեկ հանդիպում: Նա գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ երկրի առաջնության 9-րդ տուրի հաղթական խաղում (2:1):
Անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել է կիսապաշտպան Արտյոմ Կարպուկասը (41,3%), երրորդը ՝ հարձակվող Մաքսիմ Գլուշենկովը (2,6%):
Իր ակումբի ՝ «Պարիի ՆՆ»-ի անցած ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Էդգար Սևիկյանը, որը նորամուտը կնշի Հայաստանի հավաքականում: Հարցման արդյունքում Էդգարը երկրորդ ամիսն անընդմեջ հաղթող է դարձել, Նրա օգտին քվեարկել է երկրպագուների 60 տոկոսը: Մրցաշրջանի սկզբից Սևիկյանը 6 գնդակով շարունակում է մնալ իր թիմի լավագույն ռմբարկուն ՝ 4-ը առաջնությունում (ինչպես Տիկնիզյանը) և 2 – ը ՝ Ռուսաստանի Գավաթում:
Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ Նա ծնվել է Ռուսաստանում, սակայն 2023 թվականի մարտին որոշում է կայացրել հանդես գալ Հայաստանի հավաքականում։