Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 4-րդ բրոնզն ապահովեց Եվրոպայի գավաթի խաղարկությունում

Ռաֆայել Հովհաննիսյան. Արխիվային լուսանկար
Աշխարհի գավաթի խաղարկությունը կավարտվի հոկտեմբերի 15-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում, կիսաեզրափակիչ դուրս եկած հայ բռնցքամարտիկների թիվը ավելացավ ևս մեկով։ 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը առավելության հասնելով բուլղարացի Կրիստիան Դիմիտրովի նկատմամբ՝ ապահովեց առնվազն բրոնզե մեդալը։ Գերծանր քաշային կարգում Դավիթ Չալոյանը միավորներով պարտություն կրեց խորվաթ Մարկո Միլունից։

Այսպիսով, մրցումային երրորդ օրվանից հետո հայ 4 բռնցքամարտիկներ՝ Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) հանդես կգան կիսաեզրափակիչում։

Նշենք, որ Հայաստանի հավաքականի կազմում Չեռնոգորիա են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (+92 կգ).
Աշխարհի գավաթի խաղարկությունը կավարտվի հոկտեմբերի 15-ին: