Հայ երկրպագուները ՀՀ հավաքականի համար շքեղ ընդունելություն են կազմակերպել Ռիգայում

Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լատվիա հանդիպումը կկայանա Ռիգայում հոկտեմբերի 12-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեկ երեկոյան ժամանել է Ռիգա, որտեղ Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում հանդիպում կանցկացնի Լատվիայի հավաքականի հետ: Ռիգայի օդանավակայանում ֆուտբոլիստների և մարզիչների համար «Առաջին հայկական ճակատը» շքեղ ընդունելություն է կազմակերպել։
Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լատվիա հանդիպումը կկայանա Ռիգայում հոկտեմբերի 12-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
Խաղը սպասարկելու է Սլովակիայի մրցավարական բրիգադը՝ Ռադե Օբրենովիչի գլխավորությամբ։
Սևիկյանը միայն կուժեղացնի Հայաստանի ֆուտբոլի հավաքականը. Տիկնիզյան
Նշենք, որ ընտրական փուլի 6 տուրից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով J խմբում զբաղեցնում է երրորդ տեղը: