Երևանի համար 3+3 ձևաչափը նախևառաջ Անկարայի հետ հարաբերություններն են. քաղտեխնոլոգ

Արխիվային լուսանկար
Վիգեն Հակոբյանի կարծիքով ՝ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի ղեկավարությունը մտադիր է ռազմավարական դաշինք կնքել Թուրքիայի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. «3+3» ձևաչափով բանակցություններին մասնակցելու Հայաստանի ղեկավարության պատրաստակամությունը տեղավորվում է նրանց թուրքամետ քաղաքականության տրամաբանության մեջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Հանրային հեռուստաընկերության հնչեցրած մտքին, որ Երևանը պատրաստ է այդ ձևաչափով քննարկումներին։
Մինչև վերջերս հայկական կողմն առանձնապես չէր ցանկանում տարածաշրջանային այս ձևաչափին մասնակցել։ Նման ձևաչափով առաջին և վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին` Մոսկվայում, այնուհետև թեման գրեթե անհետացել է օրակարգից։ Օրերս Ադրբեջանի նախագահը հայտարարեց «3+3» բանակցությունների առաջիկա վերսկսման մասին, որից հետո Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է այդ բանակցություններին:
««3+3» ձևաչափում ներկա է մի խաղացող, որի հետ հարաբերությունները Հայաստանի իշխանությունների համար այժմ ավելի կարևոր են, քան երբևէ, և որը Նիկոլ Փաշինյանի կողմից դիտարկվում է որպես անձնական անվտանգության երաշխավոր: Խոսքը Թուրքիայի մասին է։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ անվտանգությունը պետք է փնտրել այս տարածաշրջանում, տարածաշրջանային հիմնական խաղացողների մոտ», - նշել է Հակոբյանը։
Ի դեպ, իր հարցազրույցում Փաշինյանը նաև հայտարարել էր, որ պետք չէ արհամարհանքով վերաբերվել տարածաշրջանային դերակատարներին։ Հակոբյանի խոսքով ՝ վարչապետի այս ռեպլիկն անուղղակիորեն հաստատում է իր փաստարկները։ Եվ Թուրքիայի մասին ակնարկները, երբեմն քողարկված են, երբեմն էլ ՝ շատ թափանցիկ։
«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց է կատարել իր ընտրությունը։ Նրա համար գոյություն չունի Ռուսաստանի կամ Արևմուտքի երկընտրանքը, ինչպես կարծում են շատերը։ Նա ունի տարածաշրջանային անվտանգության մեկ աղբյուր և մեկ մեխանիզմ ՝ դա թուրքական գործոնն է։ Նրա համար տարածաշրջանում խաղաղությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամեն գնով հարաբերությունների բարելավումն է», - ասաց Հակոբյանը։
Եվ քանի որ վարչապետը հասկանում է, թե ով է իրականում Ադրբեջանի տերը, այդ պատճառով էլ նա փորձում է պայմանավորվել Անկարայի հետ։ Պրագմատիկ տեսանկյունից քաղտեխնոլոգը ՀՀ իշխանության հայտարարած «խաղաղության օրակարգի» համատեքստում Թուրքիայի հետ հարաբերություններն ամեն գնով, անգամ Հայաստանի շահերը ոտնահարելու, առանցքային հարցերի շուրջ զիջումներ անելու գնով բարելավելու ձգտումը միանգամայն արդարացված է համարում։
Փաշինյանը հայտնել է, որ չի կարող մասնակցել Բիշքեկում կայանալիք գագաթնաժողովին
Սակայն, եթե Հայաստանի իշխանությունները ձգտեին կրկին դառնալ տարածաշրջանային ուժային գործոն, պաշտպանել պետության կենսական շահերը, ապա կձգտեին ակտիվացնել համագործակցությունը նույն ձևաչափի այլ խաղացողների՝ Ռուսաստանի և Իրանի հետ։
Հակոբյանի դիտարկմամբ` Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմն իր առջև այլ ռազմավարական խնդիրներ է դրել, որի մեջ է մտնում Թուրքիայի հետ ռազմավարական դաշինքի հաստատումը։ Եթե Փաշինյանը մնա իշխանության, ապա տեսանելի ապագայում այդ ռազմավարական դաշինքն իրականություն կդառնա։ Այս ֆոնին Երևանի համար Մոսկվայի և Թեհրանի հավասարակշռող գործոնը գուցե այնքան էլ ցանկալի չէ
«Այնուամենայնիվ անկախ նրանից` ինչ է խոսվում, գետնի վրա ինչ քաղաքականություն է վարում Ռուասաստանը իր այսօրվա խոցելի ռեսուրսների և բավականին թուլացած ազդեցության պայմաններում, կարծում եմ` Մոսկվան ստրատեգիական որոշում չունի տարածաշրջանից դուրս գալու։ Իսկ այս նահանջը, հայտնի խոսք կա հայերի մեջ արդեն, «տակտիկական» նահանջ է»,–ընդգծեց նա։
Միևնույն ժամանակ ՀՀ իշխանություններն էլ հայտարարում են, թե Հայաստանը վեկտոր փոխելու մտադրություն չունի, սակայն քաղտեխնոլոգը թերահավատ է կառավարության ղեկավարի նման հայտարարությանը։
«Պրակտիկ դաշտում ՀԱՊԿ–ից, ըստ էության, ՀՀ–ն եթե դուրս էլ չի եկել, ապա դե ֆակտո սառեցված է իր կարգավիճակը։ Բոլոր ՀԱՊԿ– միջոցառումները անտեսվում են Հայաստանի կողմից, նույնիսկ ՊՆ–ն չի մասնակցում պրոտոկոլային հանդիպումներին։ Հռոմի ստատուտը ընդունվեց, որը գերզգայուն թեմա է և՛ ՌԴ–ի, և՛ հենց երկրի առաջին դեմքի համար։ Եվ ի վերջո հենց նույն օրը, երբ հայտարարվում էր, որ Հայաստանը որևէ պրոբլեմ չունի 102–րդ ռուսական ռազմաբազայի հետ, վեկտորափոխություն չկա, հայտարարվում է, որ Հայաստանը բոյկոտում է առաջին դեմքի մակարդակով ԱՊՀ գագաթնաժողովը»,–ընդգծեց Հակոբյանը։
ՀՀ–ի նման քաղաքականությունը հասկանում է նաև Ռուսաստանը, նաև արձագանքում է, սակայն հարց է, թե որքան Ռուսաստանի ղեկավարությունը կցանկանա Հայաստանի իշխանությունների հետ մուկ ու կատու խաղալ։