Երասխում դանակով վնասել են հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող պաստառը

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Երասխ գյուղում պետական խորհրդանիշների անարգում տեղի չի ունեցել, խոսքը վերաբերում է դրոշներ պատկերող պաստառների վնասմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 26–ին. ինչ–որ աննձինք ավտոմեքենայով մոտեցել են ՌԴ սահմանապահ զորքերի դիտակետին, սպառնացել հերթապահություն իրականացնող զինծառայողներին և վնասել այնտեղ փակցված պաստառը՝ պատճառելով նյութական վնաս։
Ռուս մայրը հայ որդու համար, կամ երեք պատմություն նույն բանի մասին
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264–-րդ հոդվածի 1–ին մասի և 194-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը և հոգեկան ներգործություն)։
Բացի այդ, 2023 թ․հոկտեմբերի 7–ի ուշ երեկոյան անհայտ անձինք դանակով վնասել են Արարատի մարզի Երասխ գյուղի կենտրոնական հատվածում գտնվող հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող պաստառը։
Այս դեպքի առթիվ ևս նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Ռուսաստանը կորցնում է բացառիկությունը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում. Մարկեդոնով
ՔԿ–ից հայտնում են նաև, որ երկու վարույթներով էլ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է օպերատիվ–հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն։