Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը ապահովել է աշխարհի գավաթի բրոնզե մեդալը

Արխիվային լուսանկար
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի բրոնզե մեդալն ապահովել էր Բարեղամ Հարությունյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը (57 կգ) Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությունում երկրորդ բրոնզե մեդալն է ապահովել հավաքականի համար՝ հաղթելով մեկնարկային գոտեմարտում:
Հայ բռնցքամարտիկը ելույթը սկսել է քառորդ եզրափակչից և 5:0 հաշվով հաղթել ռումինացի բռնցքամարտիկ Ադրիան Ֆլորին Պրեդային:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի բրոնզե մեդալն ապահովել էր 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, որը դուրս էր եկել աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի կազմում Չեռնոգորիայում հանդես են գալիս Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (+92 կգ).
Աշխարհի գավաթի խաղարկությունը կավարտվի հոկտեմբերի 15-ին: