ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում ապոհովել է առնվազն բրոնզե մեդալ։
Բռնցքամարտիկը հաղթել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր լեհ Յուկուբ Սլոմինսկիին։
Մեկնարկում հաղթանակներ են տարել նաև Ռաֆայել Հովհաննիսյանն ու Դավիթ Չալոյանը։ Նրանք դուս են եկել 1/4 եզրափակիչ։
Քառորդ եզրափակիչում այսօր հաղթանակներ տանելու դեպքում Հովհաննիսյանն ու Չալոյանը նույպես կապահովեն առնվազն բրոնզե մեդալներ։
Քառորդ եզրափակիչի իրենց մենամարտերն այսօր կանցկացնեն նաև Արթուր Բազեյանը (57 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ)։
Երեկ ռինգ դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչները՝ Գուրգեն Մադոյանն ու Համբարձում Հակոբյանը, պարտվել են մեկնարկում։
Նշենք, որ բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունն անցկացվում է Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում։