Ավտովթար Սյունիքի մարզում. կա 1 զոհ, 4 տուժած

Ավտովթար Սյունիքի մարզում. կա 1 զոհ, 4 տուժած
Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, որի հետևանքով կամ մեկ զոհ, երեք տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 17:40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին՝ Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Մերսեդես», ՎԱԶ- 2106 և ՎԱԶ-2105 մակնիշի ավտոմեքենաները»,– գրում է կայքը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու վիրավորներից մի քանիսին քաղաքացիների օգնությամբ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։
Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի ու վիրավորների ինքնությունը։
Նոր Երզնկա գյուղի մոտ ավտոմեքենաներ են բախվել. 7 քաղաքացու հիվանդանոց են տեղափոխել