ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի զինաթափման և զինված կազմավորումների լուծարման պատճառով 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում ռուսական խաղաղապահների վեց և 15 ժամանակավոր դիտակետեր են ապամոնտաժվել:
Տեղեկությունը հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի էլեկտրա և գազամատակարարման վերականգնման աշխատանքները: