▪️ Ադրբեջանի ԱԳ նախարարն այսօր մեկնել է Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Հայաստանի արտգործնախարարը Բիշքեկ չի մեկնի, Երևանը ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով։
▪️ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը խոսել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում բնիկ հայ բնակչության նկատմամբ ամբողջական էթնիկ զտում իրականացրելու, Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին։ «Ադրբեջանում ուղիղ 30 տարի է՝ նույն ընտանիքն է իշխում»․ նկատել է Արմեն Գևորգյանը՝ հռետորական հարցադրում անելով․ արդյո՞ք դա ժողովրդավարության նոր տեսակ է՝ Եվրոպայի խորհրդի հովանու ներքո:
▪️ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ-ի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին: Ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը փաստացի ենթարկել է էթնիկ զտման՝ ի հեճուկս միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի բազմաթիվ հասցեական կոչերի:
▪️ Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տուգանվել է Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար։ Խոսքը օգոստոսին նկարահանված տեսանյութի մասին է, որտեղ Ավինյանը «Գազել» մակնիշի հանրային տրանսպորտ է վարում։ D կարգի վարորդական իրավունք չունենալու դեպքի համար նախատեսված է 25 000 դրամ, իսկ տրանսպորտային միջոցն առանց ամրագոտու վարելու համար՝ 10,000 դրամ տուգանք։
Հաղորդավար՝ Նելլի Դանիելյան