Այսօր դրանք կարող են հայտնվել թշնամու ձեռքում ու օգտագործվել ի վնաս դրանց իրական տերերի։
Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է կիբեռանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ․ նա խորհուրդ է տալիս հեռավար կարգով արգելափակել իրենց օգտահաշիվներն ու պաշտպանվել ադրբեջանցիների հնարավոր միջամտություններից։
Փորձագետը զգուշացնում է՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները, որոնք մեր մասին մշտապես տեղություններ են որոնում, այդ օգտահաշիվները կարող են օգտագործել ինչպես որպես ինֆորմացիայի աղբյուր, այնպես էլ որպես հայկական ծագման «իրական» էջեր։