Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ․ Փաշինյան

Sputnik
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում չի բացառել, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ՝ եթե Բրյուսելում Ալիևի հետ հանդիպման ժամանակ առաջընթաց լինի։ Փաշինյանն արձագանքել է նաև Թուրքիայից ու Ադրբեջանից հնչող նոր տարածքային պահանջներին, և այսպես կոչված անկլավների խնդրին։
▪️ Հիշեցնենք` հոկտեմբերի 5-ին Գրանադայում պետք է կայանար Փաշինյան–Ալիև հերթական հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Հանդիպման նախաշեմին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա։
Գրանադայում առանց Ալիևի կայացած հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Փաշինյանը, Միշելը, Մակրոնը և Շոլցը համատեղ հայտարարություն են ընդունել, ըստ որի` կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29․800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։