Վահան Քերոբյանը երկօրյա այցով կմեկնի ԱՄԷ

Վահան Քերոբյան
Գերատեսչության ղեկավարը կմասնակցի ԱՄԷ-ում կայանալիք համաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկօրյա այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից։
Նշվում է, որ նախարարը հոկտեմբերի 15-16-ը կգործուղվի Աբու Դաբի՝ Համաշխարհային ներդրումային 8-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները պատրաստվում են սննդամթերքի անվտանգության մասին հուշագիր ստորագրել։
Հայաստանը և ԱՄԷ-ն կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում