ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբեր – Sputnik. Թուրքիան իր պատմության մեջ առաջին անգամ 2032 թվականին Իտալիայի հետ համատեղ կընդունի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին նշված է ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքում։
Եվրո–2028 և Եվրո–2032 առաջնությունների անցկացման հայտարարությունը ՈւԵՖԱ գրասենյակում (2023 թ. հոկտեմբերի 10, Նյոն)
Հաստատվել է նաև Եվրո-2028-ն ընդունող երկրների անունները`Մեծ Բրիտանիա և Իռլանդիա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել 2028 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման համար, հետո այդ հայտը հետ է կանչել ու Իտալիայի հետ համատեղ հայտ ներկայացրել Եվրո-2032–ը անցկացնելու հայտ։
Նշենք, որ Եվրոպայի 2028 թվականի առաջնության անցկացման համատեղ հայտ էին ներկայացրել նաև Անգլիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Իռլանդիայի, Շոտլանդիայի և Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիաները։
Եվրո–2028 և Եվրո–2032 առաջնությունների անցկացման հայտարարությունը ՈւԵՖԱ գրասենյակում (2023 թ. հոկտեմբերի 10, Նյոն)
Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսին ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշում էր կայացրել Ռուսաստանի ֆուտբոլային միության` 2028 կամ 2032 թվականի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու հայտը ճանաչել պահանջներին չհամապատասխանող։