Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան

Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան
ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակիցներն այսօր այցելել են փոքրիկ Անգելինային:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Իջևանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը։
Նշվում է, որ մարզպետարանի աշխատակիցներ այսօր այցելել են հոկտեմբերի 9–ին ծնված փոքրիկ Անգելինային:
Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան
«Վարդապետյանների ընտանիքում Անգելինայի ծնունդը կյանքին նոր իմաստ է հաղորդելու։ Փոքրիկին մաղթում ենք անհոգ մանկություն, անամպ երկինք և առողջություն»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ Աշոտ Վարդապետյանը ծնվել է 2000թ. Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Ծառայել է Արցախի «Մարտունի-2»-ում։ Պատերազմի օրերին տեղափոխվել է Արցախի հարավային սահման: Հարազատների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 25-ին, զոհվել է հոկտեմբերի 26–ին։
Աշոտ Վարդապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Մարտական խաչ» մեդալներով:
1 / 3

Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան

2 / 3

Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան

3 / 3

Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան