Նարեկ Նազարյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ

Դեպքը տեղի է ունեցել ՀՀ ՊՆ զորամասի պահպանության շրջանի՝ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Նազարյանը գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել իր ծառայակցի` պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից ինքնաձիգից արձակած կրակոցի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը մահացել է հոկտեմբերի 9–ին` կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից:
Ինչպես հաղորդում են կոմիտեից, դեպքը տեղի է ունեցել ՀՀ ՊՆ զորամասի պահպանության շրջանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում։
ՀՀ քրեական օրենսգրքի 155–րդ հոդվածի 1–ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից համածառայակցի առերևույթ սպանության դեպքի բոլոր հանգամանքները:
Ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով նշված ծառայակիցը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է։
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին