ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի–Sputnik. Ռուսաստանը չի ընտրվել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի Մարդու իրավունքների խորհրդի կազմում։ Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանը ստացել է 83 ձայն, իսկ ընտրվելու համար անհրաժեշտ է եղել 97 ձայն:
Արդյունքում Արևելյան Եվրոպայի պետությունների խմբում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմում ընդգրկվել են Ալբանիան, որը ստացել է 123 ձայն, և Բուլղարիան, որը ստացել է 160 ձայն: