ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների ևս մեկ դիտակետ է փակվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Օրվա ընթացքում փակվել է Մարտակերտի շրջանում տեղակայված դիտակետը։ ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի էլեկտրամատակարարման և գազամատակարարման վերականգնման աշխատանքները», - ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: