ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում կադապտացվի նոր իրողություններին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Արդեն փակվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի մի շարք ստացիոնար ժամանակավոր դիտակետեր։ Մեր խաղաղապահներին վերաբերող սկզբունքային հարցերը քննարկվում են Բաքվում»,-ասել Է Զախարովան։
Նրա խոսքով՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վերջին մեկ տարվա ընթացքում արմատապես փոխվել է, 2022 թվականի հոկտեմբերին Հայաստանի վարչապետը ԵՄ հովանու ներքո Պրահայում կայացած գագաթնաժողովում ԼՂ–ն ճանաչել է ադրբեջանական տարածք, վերահաստատել է իր դիրքորոշումը Բրյուսելում ընթացիկ տարվա մայիսին և հունիսին կայացած գագաթնաժողովներում։
Զախարովան հայտնել է, որ այս ամենից հետո պայմանները, որոնց համաձայն ՌԴ խաղաղապահները տեղակայվել էին 2020 թվականին, ճշգրտվել են սեպտեմբերի 19 տեղի ունեցած բախումների արդյունքում բնակչության զանգվածային արտագաղթի ֆոնին: