ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսի հետ քննարկել է համաշխարհային շուկաներ ռուսական պարարտանյութերի և հացահատիկների անարգել մուտքի ապահովման խնդիրները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Կարծիքների մանրամասն փոխանակում է տեղի ունեցել համաշխարհային պարենային անվտանգության և կարիքավոր երկրներին աջակցության շահերից ելնելով համաշխարհային շուկաներ ռուսական պարարտանյութերի և հացահատիկների անարգել մուտքի ապահովման խնդիրների, ինչպես նաև Ռուսաստանի դեմ անօրինական միակողմանի պատժամիջոցների սահմանման հետ կապված խոչընդոտների վերացման հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ում հավելել են, որ կողմերը Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով առաջացած խոչընդոտների վերացման հարցերը: