Խոշոր հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքում. 70 քաղաքացի տարհանվել է

Նշվում է, որ 6 քաղաքացու առաջին բուժօգնութուն է ցուցաբերվել, ապա նրանք տեղափոխել են հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10հոկտեմբերի - Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի պատճառով 70 քաղաքացի տարհանվել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Աբովյանի Երևանյան փողոցի 1-ին շենքի 4-րդ հարկի էլեկտրահաշվիչի տուփից։
«Հրշեջ-փրկարարները, պարեկները և ոստիկանները նշված շենքից տարհանել են 70 քաղաքացու, որոնցից 25-ը երեխաներ են: Շտապօգնության բժիշկները 6 քաղաքացու տեղում առաջին բուժօգնութունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց: Նրանք ոչ թե այրվածքներ են ստացել, այլ ծխահարվել են»,– գրում է կայքը:
Այս պահին դադարեցվել է գազամատակարարումը, շենքը նաև հոսանքազրկվել է: Կայքի տեղեկություններով`հրդեհը տեղի է ունեցել 4-րդ հարկի 16-րդ բնակարանում գտնվող 3 կգ-անոց գազի բալոնից տեղի ունեցած գազի արտահոսքից:
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև 3 կգ-անոց գազաբալոն:
Հրդեհ Վայքի հեղուկ գազի վերգետնյա ռեզերվուարում. կան տուժածներ