ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է այս գիշեր Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ»-ի և «Իսլամական ջիհադի» ավելի քան 200 օբյեկտների ուղղությամբ հասցված ավիահարվածների մասին։
Նշվում է, որ հարվածներ են հասցվել Ռիմալի և Խան Յունիսի օբյեկտներին ։
Զինվորականները պնդում են, որ այդ երկու շրջաններն օգտագործվում են որպես «ահաբեկչական հանգույցներ», զգալի թվով ահաբեկչություններ հենց այնտեղից էին սկսվում։
Զինվորականները պնդում են, որ այդ երկու շրջաններն օգտագործվում են որպես «ահաբեկչական հանգույցներ», զգալի թվով ահաբեկչություններ հենց այնտեղից էին սկսվում։
Մասնավորապես, ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել մզկիթում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին, մեկ այլ մզկիթում գտնվող ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնին, ՀԱՄԱՍ-ի մի քանի «օպերատիվ բնակարանների», կազմակերպության բարձրաստիճան անդամի կողմից օգտագործվող ենթակառուցվածքին, ինչպես նաև «Իսլամական ջիհադի» «ահաբեկչական ենթակառուցվածքին», ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, ավելի քան 2200 վիրավոր կա։ Իսկ Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում կա 510 զոհ, վիրավորները 2751-ն են։