Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ շախմատի «Երևան Օփեն» միջազգային 5-րդ մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ շախմատի «Երևան Օփեն» միջազգային 5-րդ մրցաշարի հաղթող
7-ական միավորով երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են հնդիկ գրոսմայստերները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաղթող է ճանաչվել շախմատի «Երևան Օփեն» միջազգային 5-րդ մրցաշարում՝ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր։
Հաղթողը որոշվել է միայն վերջին տուրում․ Կարեն Գրիգորյանը առավելության է հասել Հնդկաստանի ներկայացուցիչ Պրանեշի նկատմամբ և դարձել հաղթող՝ առաջնության ընթացքում չկրելով ոչ մի պարտություն։
7-ական միավորով երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են հնդիկ գրոսմայստերներ Ադհիբանը ու Աբհիմանյու Պուրանիկը:
Մրցաշարին այս տարի մասնակցել է ավելի քան 290 շախմատիստ, որից 71-ը՝ միջազգային կոչում ունեցող, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր՝ 13 երկրից: