Եթե խաղաղապահները ԼՂ–ից դուրս գան, ուրեմն պետք է հետ գնան Ռուսաստան. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ խաղաղապահների գործունեությունը կադապտացվի նոր իրողությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Եթե ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից դուրս գան, ուրեմն նրանք պետք է հետ գնան Ռուսաստան։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նրանք ՌԴ խաղաղապահ զորախումբն են ԼՂ–ում, եթե այնտեղից դուրս են գալիս, պետք է վերադառնան Ռուսաստան»,– ասել է նա` պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ խաղաղապահները գան Հայաստան և մնան այստեղ։
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ խաղաղապահների գործունեությունը կադապտացվի նոր իրողությանը։
Ըստ պաշտոնական հաղորդագրությունների` ՌԴ խաղաղապահներն իրենց դիտակետերից 6-ն արդեն փակել են։