Արմեն Գրիգորյանը հանդիպել է եվրոպացի քաղաքական խորհրդատուների և փորձագետների հետ

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների համագործակցային ընթացքի վերաբերյալ՝ կարևորելով հետագա զարգացման հնարավորությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հայաստանի ընկերներ» խմբի, «Ռասմուսեն Գլոբալ» ընկերության և «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ–ի շուրջ ստեղծված անվտանգային սպառնալիքները։ Այս մասին Գրիգորյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Ներկայացրել եմ տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, և, մասնավորապես, Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրն ու սպառնալիքները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը»,–գրել է նա:
Նշվում է, զրուցակիցները մտքեր ենք փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների համագործակցային ընթացքի վերաբերյալ՝ կարևորելով հետագա զարգացման հնարավորությունները:
Իրանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու նախարար Աբդոլլահիանը. ի՞նչ են քննարկել
Նշենք, որ «Ռասմուսեն Գլոբալը» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպություն է։