Արդիականացված «Սպուտնիկ V»–ի բոլոր նախակլինիկական հետազոտություններն արվել են. ՌԴ ԱՆ

Հակագենային կազմի թարմացման վերաբերյալ արդեն կա կլինիկական հետազոտություններ անցկացնելու թույլտվություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Covid–19–ի նոր մանրէահիմքերից պաշտպանող «Սպուտնիկ V» արդիականացված պատվաստանյութի նախակլինիկական բոլոր հետազոտություններն արդեն իրականացվել են։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ այս մասին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարության գիտության և առողջապահության նորարարական զարգացման դեպարտամենտի տնօրեն Իգոր Կորոբկոն։
«Բոլոր անհրաժեշտ նախակլինիկական հետազոտությունները կատարվել են։ Արդեն ունենք հակագենային կազմի թարմացման վերաբերյալ կլինիկական հետազոտությունների անցկացման թույլտվություն: Այժմ այդ հետազոտություններն անցկացվում են։ Պացիենտների թվաքականակի դինամիկայից կախված՝ դա կարվի արդեն մոտ ժամանակներս», – լրագրողների հարցին ի պատասխան ասել է Կորոբկոն` պարզաբանելով, թե երբ քաղաքացիներին հասանելի կդառնա նորացված «Սպուտնիկ V»–ն՝ կորոնավիրուսի նոր տարբերակների հակագեներով։
Ավելի վաղ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտարարել էր, որ նորացված «Սպուտնիկ V» պատվաստանյութը բժշկական հաստատություններ կհասնի 2023 թ. դեկտեմբերի առաջին կեսին:
ՀՀ-ն Covid-ի դեմ մոտ 20 մլն դոլարի պատվաստանյութ է գնել