Ալիևը Բաքվում ընդունել է ՌԴ ԱԽ քարտուղարին. քննարկվել է տարածաշրջանի անվտանգությունը

Իլհամ Ալիև
Հանդիպման ընթացքում կողմերը շեշտը դրել են տարածաշրջանային և միջազգային կայունության հարցերի վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությանը։
Կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ շեշտը դրվել է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության ապահովմանն ու ամրապնդմանը։
Եթե Հայաստանը համաձայնի. Ալիևը՝ Վրաստանում երկրների ներկայացուցիչների հանդիպումների մասին