ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի սահմանամերձ շրջանում: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Բելգորոդի մարզում»,-հայտարարել են գերատեսչությունում:
Նշվում է, որ օդանավային տիպի ԱԹՍ-ներով Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա հարձակվելու փորձը կանխվել է հոկտեմբերի 9-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ի սահմաններում:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 7-ին, Իստրինսկի քաղաքային շրջանում հակաօդային պաշտպանության ուժերը կանխել էին Մոսկվայի վրա թռչող ԱԹՍ-ի հարձակումը: