ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտարարել է, որ պատրաստվում է 2024 թվականին մասնակցել ԱՄՆ նախագահի ընտություններին։ Նա որպես անկախ թեկնածու է առաջադրվելու, այլ ոչ որպես Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Ես ինձ հայտարարում եմ որպես նախագահական ընտրությունների անկախ թեկնածու»,– Ֆիլադելֆիայում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև` հայտարարել է նա։
Դեմոկրատական կուսակցության հիմնական թեկնածուն գործող նախագահ Ջո Բայդենն է։ Չնայած կուսակցության որոշ ներկայացուցիչներ տարիքի պատճառով կասկածներ են հայտնել վերջինիս ղեկավարման կարողությունների մասով, բայց ընտրություններին այլ թեկնածուների անունների մասովլուրջ քննարկում չի եղել։
Քենեդի կրտսերը հանդես է գալիս Ուկրաինայի կողմից ամերիկյան օգնության դադարեցման և հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շուտափույթ մեկնարկի օգտին։