Լճաշեն գյուղում պատը փլուզվել է 74-ամյա տանտիրոջ վրա. վիճակը կայուն ծանր է

Տուժածը ներկայում հիվանդանոցում է, բժիշկների հսկողության տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի տներից մեկի պատը փլուզվել է, 74-ամյա տանտերը մնացել է փլատակներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր` հոկտեմբերի 9-ին, Փրկարար ծառայությունում ահազանգը ստացվել է ժամը 17։05-ին։
«Լճաշեն մեկնել է հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է գյուղի 9-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի արտաքին պատը (մոտ 48 քմ)։ Տան բնակիչ Վ. Մ.-ն (ծնված 1949 թ.) կիսով չափ մնացել է փլատակներում»,– ասված է հաղորդագրությունում։
Վերջինս դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ փրկարարների ժամանելուց հետո տուժածին շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացրել են։
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Երևանի Րաֆֆու փողոցի «Սուրբ երրորդություն» եկեղեցում փլուզման վտանգ կա. ՆԳՆ